Արմեն Սարգսյանը Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի հետ

ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հայկական երկու հանրապետությունների նախագահները մտքեր են փոխանակել այս օրերի ամենահրատապ խնդրի՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու առումով շատ էական է համարվել խնդրի լրջության հասարակական և անհատական գիտակցումը, յուրաքանչյուրի զգոնությունն ու պատասխանատվությունն, ինչպես նաև կարևորվել է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանն անդրադարձել են Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Բակո Սահակյանի մեծ ներդրումն արցախյան ազատագրական պայքարում, ինչպես նաև Արցախի պետականության կայացման, պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման ու ամրապնդման գործում:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի Հանրապետությանը և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար, նշելով, որ Արցախի ձեռքբերումները և հաջողությունները կապված են նաև տարբեր պաշտոններում նրա գործունեության և հատկապես որպես Արցախի նախագահ նրա պաշտոնավարման հետ:

Արմեն Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Բակո Սահակյանը կշարունակի աշխատանքային ու պետական-հասարակական ակտիվ գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձը ծառայեցնել Արցախի Հանրապետության զարգացմանն ու մեր ժողովրդի առաջընթացին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում