ԱԺ հանձնաժողովում քննարկվել է դատավորներին պատժելու հնարավորությունների ընդլայնման հարցը

ՇՇողիկ Գալստյան

Մարտի 20-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանի և Աննա Կարապետյանի ներկայացրած «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքում նշվում է, որ բարձրագույն կրթություն է և՛ մագիստրատուրան, և՛ բակալավրիատը: Այսինքն՝ անձը, սովորելով կամ մագիստրատուրայում կամ բակալավրիատում, ունենում է բարձրագույն իրավաբանի մասնագիտություն: Տեսնում ենք, որ որոշակի հակասություն կա Դատական օրենսգրքի և Սահմանադրության միջև: Առանց բակալավրիատի, միայն մագիստրատուրայով անձի դատավոր դառնալը ճիշտ չէ, քանի որ հիմնական կրթությունը բակալավրիատում է ստանում: Միևնույն ժամանակ  ունենք սահմանափակում նաև, որ ստիպում ենք այդ անձին, բացի բակալավրիատից, սովորել նաև մագիստրատուրայում: Եթե անձը միայն բակալավրիատով կարողանում է ընդունվել և ավարտել արդարադատության ակադեմիան, ուրեմն այդ անձն ունի այն գիտելիքները, որ անհրաժեշտ են դատավոր աշխատելու համար»,- ընգգծել է Դավթյանը:

Արտակ Դավթյանն էլ հիշեցրել է, որ ՍԴ դատավոր դառնալու համար կա պահանջ, որ ունենան բարձրագույն իրավաբանի կրթություն,15 տարվա ստաժ, 40 տարին լրացած լինի: Նշեց՝ ՍԴ դատավորի նկատմամբ ավելի մեղմ պահանջներ կան, քան առաջին ատյանի դատավորի, որտեղ պարտադիր է նաև մագիստրատուրան:

Ներկայացվող փոփոխություններով առաջարկվում է, որ չփոխվի այդ դրույթը, որով և՛ բակալավրիատի, և՛ մագիստրատուրայի կրթությամբ անձը կարող է դառնալ դատավոր: Փոխարենը՝ Դավթյանի խոսքով, առաջարկում են, որ այդ դրույթին զուգահեռ կարող է դատավոր դառնալ նաև անձը, որն ունի միայն բակալավրի աստիճան և 15 տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց հարցի քվեարկությունը հետաձգել՝ նախագիծը լրամշակելու համար:

Դիտեք նաև տեսանյութը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում