Չեմ կարծում, որ կինը դիտավորությամբ գնացել և գրկախառնվել է իր հարազատների հետ․ Ալեն Սիմոնյան

ԳԳոհար Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ Էջմիածնի դեպքն, օրինակ, հանցավոր անզգուշության ամենացայտուն օրինակն է:

«Չեմ կարծում, որ կինը դիտավորությամբ գնացել, գրկախառնվել է իր հարազատների հետ»,- նշել է Սիմոնյանը, ընդգծելով, որ արտակարգ դրության՝ Կառավարության ներկայացրած խմբագրումները հենց այն նպատակն ունեն, որպեսզի «բանը դրան չհասնի»:

Հիշեցնենք, որ Կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով, իսկ տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելու համար տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երեքհարյուրապտիկի չափով։

Նշվում է, որ եթե մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջների խախտումն առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, ապա արարքը կպատժվի կալանքով՝ նվազագույնը 3 ամիս, առավելագույնը 5 տարի ժամկետով։

Այս պահին ԱԺն հատուկ նիստով պետք է հաստատի կամ մերժի ներկայացվող խմբագրումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում