Գետառի հունը մաքրելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ քաղաքապետը անեկդոտ պատմեց

ՆՆարեկ Սահակյան

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ավագանու նիստին Գետառ և Ողջաբերդ գետերի մաքրման հարցը հնչեցրեց: Նա նշեց, որ բյուջեից 38 մլն դրամ է հատկացվում, սակայն գետերն այդպես էլ լիարժեք չեն մաքրվում: Ավագանու անդամն առաջարկեց ավելի շատ գումար հատկացնել գետերի մաքրման աշխատանքներին: 

«Էս էն տարբերակն ա. ամուսինը գալիս է տուն, կինն ասում է՝ էրեխեն էս չունի, էն չունի, բաղնիքը սենց եղավ, նենց եղավ... Հա, բայց փող չկա, որ էդ ամեն ինչը միանգամից արվի, ժողովուրդ... Գետառն էլ է պետք մաքրել, մանկապարտեզն էլ ա պետք.., ասֆալտն էլ ա պետք..., աղբահանությունն էլ ա պետք... Գոյություն ունեն չափաբաժիններ. քաղաքային իշխանությունը նրա համար է, որ ճիշտ չափաբաժինը հատկացնի: Ժողովուրդն է գնահատողը. կգնահատի: Վերահսկողն ավագանին է. մենք հետևում ենք ձեր ասածներին»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:  

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարզաբանեց, որ Գետառ և Ողջաբերդ գետերի մաքրումն իրականացվում է ամեն տարի, սակայն, ըստ նրա, քանի դեռ Երևանի և երևանամերձ գյուղերի բնակիչները չեն դադարել աղտոտել գետերի հուները, տարին 12 ամիս էլ մաքրվի, աշխատանքն արդյունք չի տա: «Աղտոտում են, հետո դիմում քաղաքապետարան, ասում՝ մաքրեք»,- ասաց նա:

Արեյանը տեղեկացրեց, որ այս տարվա մաքրման աշխատանքները մեկնարկել են, խոցելի հատվածները Շենգավիթի և էրեբունի վարչական շրջաններինն են: Նա ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին չաղտոտել գետերը: 

Հայկ Մարությանը միացավ Կամո Արեյանի կոչին և խնդրեց երևանցիներին՝ աղբ չնետել գետը: «Մենք հա մարքենք, իրանք հա կեղտոտեն. այդպես արդյունք չի լինի»,- նշեց նա:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում