Քանի դեռ ես եմ քաղաքապետը, ապօրինություն չի կարող լինել. Մարությանը՝ Խաժակյանին

ԱԱրևիկ Աբելյան

Գնման մրցույթ հայտարարված չէ, բայց Երևանում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, ենթադրում եմ՝ քաղաքապետարանի համաձայնությամբ: Այդ մասին Երևանի ավագանի նիստում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հարցնելով Հայկ Մարությանին, թե ինչ հիմունքներով է դա իրականացվում: «Ինչպե՞ս եք լուծելու այդ մարդկանց աշխատավարձի հարցը, թե՞ ասել եք՝ արեք, միևնույն է՝ դուք եք հաղթելու»,- նշեց նա: 

«Նման բաներ տեղի էին ունենում ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի և Տարոն Մարգարյանի ժամանակ, տարբեր քաղաքապետերի և փոխքաղաքապետերի ժամանակ...»,- ասաց քաղաքապետը:

«Դուք վիրավորական խոսքեր եք ասում, ես ձեզ չեմ կարող թույլ տալ նման բաներ ասել...»,- փորձեց միջամտել Դ.Խաժակյանը:  

«Երբ դուք խոսում էիք, ես չէի միջամտում... Լսեք պատասխանը: Այո, այն ժամանակ նման բաներ կատարվում էին, հիմա չեն կարող կատարվել... Գուցե դուք կուզենայիք լինել քաղաքապետ, որպեսզի նման բաներ կատարվեին, բայց քանի դեռ ես եմ քաղաքապետը, նման բաներ չեն կարող կատարվել...»,- հայտարարեց Հ.Մարությանը: 

«Որքան սիրում եմ Վահե Նիկոյանին և Տարոն Մարգարյանին, այնքան էլ ձեզ եմ սիրում, խանդով չվերաբերվեք: Գուցե մի քիչ սրտնեղեցիք, քանի որ ապօրինության մասին խոսեցի...»,- արձագանքեց Դ.Խաժակյանը: 

«Քանի դեռ արտակարգ դրություն է, սերը պահեք ձեզ, քանի դեռ ես այստեղ եմ, քաղաքապետարանում չի կարող լինել ապօրինի գործողություն: Ով կկատարի, կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- ասաց Հ.Մարությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում