Կարի արտադրամասի 500 աշխատակից ինքնամեկուսացվել է

ՎՎարդան Հովսեփյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ժամանակահատվածում դեռևս չանհանգստացնող, բայց մեծաթիվ ահազանգեր է ստանում: Քաղաքացիներին առավելագույն օգտակար խորհուրդներ տալու և կանխարգելիչ օժանդակություն ցուցաբերելու համար ԱԻ նախարարության և Առողջապահության նախարարության փոխհամագործակցության շրջանակներում մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում:

Նախարարությունում հյուրընկալվել Էր Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Հանդիպմանը ներկա էին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և բժշկական ապահովման վարչության աշխատակիցներ: Քննարկմանը տեսակապով հետևող ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն էին ուղղում համաճարակաբանին: Հանդիպման նպատակն էր «911» ծառայության աշխատակիցներին ավելի մանրամասն ծանոթացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելման մեթոդներին՝ բնակչությանն ավելի մատչելի և գրագետ տեղեկատվություն տալու համար:

Լուսինե Պարոնյանը նաև տեղեկացրեց, որ կարի արտադրամասի 500 աշխատակից, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու դեպք, այս պահին ինքնամեկուսացվել է։ 

Քննարկվել են նաև հնարավոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք պետք է կիրառեն փրկարարները դեպքի վայր մեկնելիս: Լուսինե Պարոնյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ, որը շուրջօրյա խորհրդատվություն է տալիս քաղաքացիներին: Ավելի մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար զանգահարել 80-03 և 060-83-83-00 թեժ գծի հեռախոսահամարներին: Նշեց նաև, որ գործում է մասնագիտական օնլայն հարթակ՝ NCDC.am, որտեղ հնարավոր է գտնել կորոնավիրուսի մասին ողջ տեղեկատվությունը:

Բանախոսը խորհուրդ տվեց համաճարակաբանական ախտանիշներ նկատելու դեպքում քաղաքացիներին ուղղորդել տեղամասային պոլիկլինիկա: ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ վիրուսի կանխարգելման լավագույն մեթոդներից մեկը շփումների շրջանակը նեղացնելն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում