Հայաստանն ուժեղացնում է պայքարը կորոնավիրուսի դեմ

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանն ուժեղացնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը։ Առողջապահական տեսչությունը խիստ վերահսկողություն է սահմանել հայ-իրանական, հայ-վրացական սահմանին և օդանավակայաններում։

Փետրվարի 25-ից դադարեցված է ցամաքային հաղորդակցությունը Հայաստանի և Իրանի միջև։ Մարտի 24-ը ներառյալ սահմանափակվել է Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը։

Ryanair բյուջետային ավիաընկերությունը չեղյալ է համարել թռիչքները դեպի Իտալիա։ Որոշ ուղղություններով թռիչքները սահմանափակել է նաև Արմենիա ավիաընկերությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում