- Քաղաքի փողոցները նախապես մաքրվել են փոշեկուլ մեքենայի օգնությամբ։
- Այս պահին ընթացքի մեջ են փողոցների քլորամաքրման աշխատանքները։
- Քլորաջրով ախտահանվում են նաեւ մայթերը։
- Վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ Բարեկարգում տնօրինության ուժերով:
- Փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները:













