ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի սահմանների գնդակոծության դեպքերը

ՍՍոնա Աղբալյան

Կորոնավիրուսի պատճառով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցն անցել է առանց լրագրողների ներկայության: Բայց դա չի խանգարել, որպեսզի Զախարովան մեկնաբանի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի զարգացումները, որ արտահայտվեցին վերջին շրջանում  Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների գնդակոծությունների տեսքով:

«Դժբախտաբար, սահմանին ու շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, ակտիվացնել քաղաքական միջոցներով հակամարտության կարգավորմանը հասնելուն ուղղված բանակցային գործընթացը»:

Մարիա Զախարովան նաև ցավակցական ուղերձ է հղել զոհվածների հարազատներին՝ նշելով, որ ռուսական կողմը շարունակելու է հետևել ու մեկնաբանություններ անել այս թեմայի վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում