Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի ևս երկու դեպք. վարչապետն ընդհատեց արձակուրդը

Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի ևս երկու դեպք: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերջիններս հաստատված կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձի հարազատներն են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

Նա հայտարարեց, որ վաղը նախակրթարանները, դպրոցները, բուհերը չեն գործի: 

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ընդհատում է արձակուրդը, վաղվա քարոզչական միջոցառումները հետաձգվում են, և վաղը լիարժեք աշխատանքային ռեժիմի մեջ է լինելու: 

Փաշինյանը կոչ արեց պահպանել հանդարտություն և այս իրավիճակին չվերաբերվել չափազանցված: 

«Մեր հիվանդներին առողջություն եմ մաղթում, բայց սա այն դեպքն է, որ մեր բոլորի պատասխանատվությունը մեծ է, և ցավալի է, որ մեր քաղաքացիները թաքցնում են ջերմությունը»,- ասաց Կառավարության ղեկավարը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում