Մարտի 13-14-ը ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՎՎարդան Հովսեփյան

Գարունը շարունակում է բարձր տրամադրություն պարգևել: Մարտի 12-13-ը հանրապետության գրեթե ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սակայն  մարտի 14-ին՝ շրջանների զգալի մասում, 15-ի գիշերը՝ առանձին վայրերում, հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան, 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:                                 

Եղանակը մարզերում՝

Շիրակում, գիշերային ժամերին կդիտվի՝ -2...+3, ցերեկը՝ +10...+15,

Կոտայքի լեռներում գիշերը, դարձյալ՝ -2...+3, ցերեկը՝ +10...+15

Կոտայքի նախալեռներում գիշերը՝  3...+5, ցերեկը՝  +16...+18,

Գեղարքունիքում՝  -2...+3, ցերեկը՝  +10...+15,

Լոռիում գիշերը կդիտվի՝ 0...+5, ցերեկը՝ 17...+20,

Տավուշում գիշերային ժամերին՝ 3...+7, ցերեկը՝ 18...+23,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2...+3, ցերեկը՝ +10...+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3...+5, ցերեկը՝ +19...+22,

Արարատում գիշերը՝ +2...+5, ցերեկը՝ +20...+22, 

Արմավիրում գիշերը՝ +2...+5, ցերեկը՝ 20...+22, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2...+3, ցերեկը՝ +10...+15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2...+5, ցերեկը՝ +20...+22,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3...+8, ցերեկը՝ +20...+25, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1...+4, ցերեկը՝ +15...+20,

Արցախում այսօր տեղումներ չեն սպասվում: Գիշերային  ժամերին կլինի +4...+9, ցերեկը՝ +15...+23։                                                                                                                    

Արևածագը Ստեփանակերտում մարտի 12-ին կդիտվի 07:09-ին, արևամուտը՝ 18:57-ին, ցերեկվա տևողությունը՝ 11 ժամ 48 րոպե:

Մայրաքաղաքում այսօր և վաղը տեղումներ չեն սպասվում, սակայն մարտի 14-ին և 15-ի գիշերը  հնարավոր է անձրև։

Գիշերը կլինի + 5...+7, ցերեկը՝ +20...+22։ Օդի հարաբերական խոնավությունը՝ 40%։ Արևածագը Երևանում մարտի 12-ին կդիտվի 7:18-ին, արևամուտը՝ 19:06-ին, ցերեկվա տևողությունը՝ 11 ժամ 48 րոպե։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում