Ну-ка, все вместе շոուի հաղթող են դարձել Բորիս և Անահիտ Ադամյանները

ՆՆարե Ոսկանյան

«Ռոսիա 1» հեռուստաալիքի Ну-ка, все вместе (Դե, բոլորս միասին) երաժշտական ​​շոուի մանկական ծրագրի հաղթող են ճանաչվել քույր և եղբայր Բորիս և Անահիտ Ադամյանները Սոչի քաղաքից: Նրանք կատարել են OneRepublic ամերիկյան ռոք խմբի All the right moves (Բոլոր ճիշտ քայլերը) երգը:

«Մենք եկել ենք նվաճելու ձեր սրտերը և ձեր աջակցության կարիքն ունենք»,- ելույթից առաջ ասել է եղբայրը:

Բորիսի ու Անահիտի ելույթը տպավորել է բոլորին: Քույրն ու եղբայրը ստացել են ժյուրիի աջակցությունը՝  ստանալով հնարավոր 100-ից 98 ձայն:

«Նրանք նվաճեցին ոչ միայն մեր սրտերը, նրանք նվաճեցին այս բեմը և հեռուստադիտողների սրտերը»,- ասել է ժյուրիի անդամ, Իգոր Կրուտոյի պրոդյուսերական խմբի ներկայացուցիչ Վիլենա Խիկմատուլինան:

Ի դեպ, Բորիսն ու Անահիտը հայտնի կատակերգակ դերասան Աշոտ Ղազարյանի թոռներն են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում