Ծնելիության բարելավման 2020-2023 թվականների ռազմավարությունը

Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման նպատակով մշակվել է 2020-2023 թթ. միջոցառումների ծրագիր, որը հավանության է արժանացել Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստում:

Նշվում է, որ Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով առողջապահության նախարարության ֆինանսավորումը 2020 թվականին կավելանա 1,9 մլրդ դրամով:  Արդյունքում կընդլայնվեն դեռահասների առողջության բարելավմանն ուղղված քայլերի շրջանակները: Մասնավորապես, 15 տարեկան բոլոր աղջիկների համար այժմ իրականացվող մանկաբույժի զննությանն ու որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությանը կավելանա նաև վահանագեղձի գերձայնային հետազոտություն, ըստ ցուցումների՝ նաև հորմոնների հետազոտություններ:

Այսպիսով, ակնկալվում է վերարտադրողական կորուստների նվազեցում՝ առնվազն 5 տոկոսով, ինչը վերարտադրողական խանգարումներ ունեցած և բուժման ենթարկվածների շրջանում, վերարտադրողական տարիքում, կապահովի հղիություն և հղիության բարեհաջող ելք` տարեկան շուրջ 150 ծնվող երեխա:

Դիտեք նաև տեսանյութը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում