13-ամյա աղջկա վիճակի մասին գնահատական կտրվի դեպքից 24 ժամ անց

Սահմռկեցուցիչ դեպքից 24 ժամ հետո միայն բժիշկները կարող են նորություն հայտնել Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա վիճակի մասին:

Քիչ առաջ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մասնագետները մանրամասներ հայտնեցին, սակայն գնահատական կարող են տալ միայն երեկոյան:

«Այս պահին աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, ունի որովայնի սալջարդ, փքվածություն, գլխուղեղի սալջարդ, որը վտանգ է ներկայացնում կյանքի համար: Գյումրիում ցուցաբերվել է առաջին օգնություն, որից հետո որոշում է կայացվել տեղափոխել Երևան: Ռեանիմոբիլում ճնշման անկում է եղել, որը տեղում կարգավորվել է: Այս պահին աղջիկը շնչում է արհեստական շնչառության ապարատով:

Այսօր նախատեսվում է նաև համակարգչային տոմոգրաֆիա կատարել գլխից մինչև որովայնի հատված, որից հետո նոր մանրամասներ կարող ենք հայտնել»,- ասել է Սուրբ Աստվածամայր ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում