ՇՇողիկ Գալստյան

Եվս 3 ձեռնարկատեր 100 տոկոս կրթաթոշակով կուսանի Դրեյփերի համալսարանում

Եվս 3 ձեռնարկատեր 100 տոկոս կրթաթոշակով կուսանի Դրեյփերի համալսարանում

Փետրվարի 13-ին ամփոփվել էին գարնանը Դրեյփերի համալսարանում ուսանելու
կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքները, և 109 ներկայացված
հայտերից հաղթող էին ճանաչվել 5 ձեռներեցներ իրենց նախագծերով (Կարեն
Շահնազարյան  «Forge Fiction», Սվետլանա Ջաղացպանյան «ForestGuard», Կարեն
Նիկողոսյան «Swap», Լուսինե Մագաուզյան «oores», Հակոբ Թումանյան «Yolo»):
Նրանց տրամադրվել էին 100% ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից փոխհատուցվող
կրթաթոշակներ:

Եվս 3 գաղափարի հեղինակների հաճելի անակնկալ էր մատուցել Դրեյփերի
համալսարանը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունն ու
գաղափարների զարգացման ներուժը՝ Կարեն Խաչիկյանը «Robin» Ռուբեն
Համբարձումյանը «Cerebrus», Հայկ Բադալյանը «Garoon» ևս ստացան
կրթաթոշակներ 50%֊ի չափով:

Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն
ուրախությամբ տեղեկացնում է, որ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն
է հայտնել փոխհատուցելու վերջիններիս կրթաթոշակի մնացյալ 50%-ը, ինչի
արդյունքում 8 ձեռներեցներն էլ կստանան ուսման և ճանապարհածախսի 100%
փոխհատուցում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը
շնորհավորել է բոլոր հաղթողներին և հիշեցրել, որ 2020 թ․ Դրեյփերի
համալսարանում սովորելու համար ևս 2 անգամ մրցույթ կհայտարարվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում