ՎՎարդան Հովսեփյան

Կորոնավիրուսի պատճառով Օլիմպիական խաղերը հնարավոր է՝ չեղարկվեն. The Guardian

Կորոնավիրուսի պատճառով Օլիմպիական խաղերը հնարավոր է՝ չեղարկվեն. The Guardian

Կորոնավիրուսի նոր դեպքերի հաստատումից հետո հնարավոր է՝ չեղարկվեն Տոկիոյի Օլիմպիական խաղերը, որոնք նախանշված են հուլիսին։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:

Վարակի տարածման վտանգի պատճառով հնարավոր է՝ խաղերի անցկացումը չեղարկվի կամ հետաձգվի։ Քննարկվում է նաև խաղերն այլ վայր տեղափոխելու հարցը։ Այս մասին բրիտանական պարբերականին հայտնել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան, որը նաև տեղեկացրել է, որ խաղերի մեկնարկին դեռևս երեք ամիս կա, ուստի որոշումը կկայացվի իրավիճակի զարգացմանը համապատասխան:

Ամենայն հավանականությամբ, վերջնական որոշումը պարզ կդառնա մայիսի վերջին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում