ՎՎարդան Հովսեփյան

«Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

«Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ «Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

«Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն:

«Անվերջության ժապավեն» քանդակը վերականգնելու են զրոյից, քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը: Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում՝ միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար:

Շուտով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարելու է մեկ այլ մրցույթ՝ որոշելու համար, թե որ շինարարական կազմակերպություններն են իրականացնելու աշխատանքները:

«Անվերջության ժապավենի» վերականգնման համար հատկացվելու է մոտ 178 մլն դրամ, «Արձագանքի» համար՝ մոտ 62 մլն 500 հազար»,- գրել է Կոտայքի մարզպետը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում