Ոստիկանությունը ճշտել է քվեարկելու իրավունք ունեցողների ցուցակները

ԼԼիլիթ Դանիելյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում այսօր տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ որոնման հնարավորությամբ:

Այն հասանելի է ԿԸՀ համացանցային կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում՝ https://www.elections.am/votersreg/:

Որոնման արդյունքում ստացված տեղեկությունների «ՏԸՀ»  նշագրմամբ  հղումով (տեղամասի համարի հղումով) հնարավոր է պարզել տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը քարտեզի վրա, իսկ քարտեզի նշագրման հղմամբ՝ նաև տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի հասցեն:

Քարտեզում ընտրական տեղամասի գտնվելու վայրի նշագրման անճշտություններ հայտնաբերելու դեպքում խնդրվում է տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (+37410) 563208, (+37410) 563129 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Դիտեք նաև տեսանյութը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում