«Ֆրեսկո» փառատոնն ամփոփել է Երեւանում եւ մարզերում անցկացրած միջոցառումները

«Ֆրեսկո» փառատոնն ամփոփել է Երեւանում եւ մարզերում անցկացրած միջոցառումները

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի երկրորդ փառատոնի ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանն  ամփոփել է երկրորդ տարվա աշխատանքը: Փառատոնի նպատակը մարդասիրության եւ հանդուրժողականության ուղերձները տեղ հասցնելն է:

Փառատոնն անցկացվում էր հունիսի 27-ից հուլիսի 5-ը: Բացումը տեղի է ունեցել Կարապի լճի տարածքում, որին հաջորդել են մարզերում բացօթյա դիտումներ, քննարկումներ: Փակման հանդիսավոր արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում էր:

Փառատոնին ներկայացված ֆիլմերի ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն ուներ  հենց տեղում շփվել ռեժիսորների ու պրոդյուսերների հետ եւ ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում