ՆՆարե Ոսկանյան

Արցախի ուսումնական հաստատություններում դադարեցվել են պարապմունքները

Արցախի ուսումնական հաստատություններում դադարեցվել են պարապմունքները

Արցախի Հանրապետության բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված՝ բնակչության առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը 2020 թվականի փետրվարի 21-22-ը ներառյալ դադարեցնել հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկների գործունեությունը` տեղեկացնում են ԱՀ առողջապահության և կրթության, գիտության ու սպորտի նախարարություններից:

Հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում փետրվարի 21-ին բաց թողնված պարապմունքները կազմակերպվելու են փետրվարի 29-ին՝ շաբաթ օրը, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթով աշխատող ուսումնական հաստատություններում փետրվարի 21-ի և 22-ի բաց թողնված պարապմունքները՝ հաջորդող երկու շաբաթների ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում