Ադրբեջանում ընտրությունն ուղեկցվել է խախտումներով ու սպանությամբ

ՍՍոնա Աղբալյան

Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել խայտառակ ընտրակեղծիքներով ու նույնիսկ այդ երկրի համար անսովոր միջադեպով՝ սպանությամբ:

Երկրի 101-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մովսում Ասլանովի վստահված անձը՝ փաստաբան Սուբհան Հաջիևը, ըստ ադբեջանական ընդդիմության, սպանվել է իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Էլշադ Միրբաշիրի մարդկանց կողմից:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հերքում է այս լուրը՝ նշելով, որ Հաջիևը հանկարծամահ է եղել բոլորի աչքի առաջ, դատաբժշկական փորձաքննության արդյունքում էլ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ընդդիմադիրները, սակայն, հակառակն են պնդում։

Ի դեպ, հին իշխող ուժը՝ «Յենի Ազերբայջանը», նոր խորհրդարանում կունենա 69 տեղ: Այսինքն՝ մեծամասնություն: Ընդ որում, հներից շատերը պահպանել են իրենց աթոռը: Նշենք նաև, որ ԱՊՀ դիտորդական խումբը ընտրություններն ազատ-արդար է որակել, իսկ ԵԱՀԿ-ն իր նախնական հայտարարությունն է տարածել այն մասին, որ ընտրությունները մրցակցային չեն եղել: 

«Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այս առիթով նկատել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ Ալիևի ձգտումն ամբողջովին իմաստազրկվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում