Քաղաքացուն հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել

ՎՎարդան Հովսեփյան

Փետրվարի 8-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով այնտեղից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Վերջինս կապ է հաստատել քաղաքացու՝ Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ.) հետ և ցուցաբերել հոգեբանական աջակցություն:

Քաղաքացին ինքնակամ իջել է աշտարակից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում