Կառավարության սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն ուղղվում է խոշորացված համայնքներին

ՎՎարդուհի Բալյան

Համայնքների խոշորացման գործընթացը նոր կառավարության ձևավորումից հետո առկախվել էր, իրականացվում էր մոնիտորինգ՝ հասկանալու խոշորացման լավ ու վատ կողմերը: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 

Նա նշեց, որ մոնիտորինգի արդյունքում պարզ է դարձել, որ ճիշտ կառավարման և վարչատարածքային ճիշտ բարեփոխումների պարագայում խոշորացված համայնքներն ավելի արդյունավետ են գործում, և խոշորացման մասին տեղեկացնելու են նաև հանրությանը: 

Ս.Պապիկյանի խոսքով՝ այնպես չէ, որ բոլոր խոշորացված համայնքները հաջողված են, ըստ նրա՝ կան նաև թերացումներ, որոնք պետք է շտկվեն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոշորացման գործընթացը դադարեցվել էր ոչ թե ուսումնասիրությունների, այլ այն պատճառով, որ Կառավարությունը հայտարարել էր, որ առանց համայնքի և բնակիչների համաձայնության՝ հանրաքվե տեղի չի ունենալու: 

«Քանի որ հանրաքվե անցկացնելը բեռ է համայնքի բյուջեի վրա, ինչու ենք անում հանրաքվե, եթե առարկություն չկա խոշորացման վերաբերյալ: Հետևաբար՝ որտեղ կա առարկություն, այդ համայնքում քաղաքացիները կարող են նախաձեռնել հանրաքվե, եթե հանրաքվեից հետո արձանագրվում է, որ համայնքի մեծ մասը դեմ է խոշորացմանը, ապա մենք ձեռնպահ կմնանք խոշորացումից»,- պարզաբանեց կառավարության ղեկավարը: 

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը 2020-ին 16 միլիարդի սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, և այդ ծրագրերի ճնշող մեծամասնությունը՝ հենց խոշորացված համայնքներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում