ՆՆարե Թադևոսյան

Արմեն Սարգսյանը ցավակցել է Սի Ծինփինին կորոնավիրուսի բռնկման հետևանքների կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Սի Ծինփինին կորոնավիրուսի բռնկման հետևանքների կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով առաջացած ողբերգական հետևանքների կապակցությամբ:

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում համաճարակի կանխման և հաղթահարման ուղղությամբ: Այս դժվարին պահին Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Չինաստանին»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Հանրապետության նախագահը Չինաստանի բարեկամ ժողովրդին մաղթել է տոկունություն, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում