Փլուզվել է Երևանի Ռուսթավելու փողոցի մզկիթի մի հատվածը․ ԱԻՆ

ՆՆարեկ Սահակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը փետրվարի 2-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում