Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ազատ ռեժիմը կասեցվում է

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»:

Հիշեցնենք, որ այսօր կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Տիգրան Ավինյանի գլխավորությամբ քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում