ՎՎարդան Հովսեփյան

Ներդրվում են առավելագույն ջանքեր հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. դեսպան

Ներդրվում են առավելագույն ջանքեր հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. դեսպան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին: Ստեֆանո Լազարոթոն նշել է, որ դեսպանության կողմից ներդրվում են առավելագույն ջանքեր հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ընթացիկ այն ծրագրերը, որոնք առավելապես վերաբերում են տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացմանը, մարզային տնտեսության զարգացմանը, կրթության, զբոսաշրջության խթանմանը:

Ստեֆանո Լազարոթոյին հատկապես հետաքրքրել են սփյուռքի հետ աշխատանքի օրակարգն ու առաջնահերթությունները: Ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցությունը՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ սփյուռքի հետ հարաբերությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն, ապա անդրադարձել հայրենադարձությանը, հայաստանյան կյանքին սփյուռքի մասնագիտական, մտավոր և ֆինանսական ներուժի ներգրավմանը, ներդրումներին, համայնքների հետ տարվող աշխատանքներին, հզոր Հայաստանի միջոցով սփյուռքն ամրապնդելու տեսլականին:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում