«Մա՛մ, արդեն քո տղեն չեմ, բանակի տղեն եմ». Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 30 տարեկան

ՆՆարե Ոսկանյան

Այսօր Ապրիլյանի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: Մեր ժամանակների հերոսը կդառնար 30 տարեկան:

Ուրֆանյանը քառօրյա պատերազմի առաջին օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Արմենակը իր հրամանատարության չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմին հետ է ուղարկում, միայնակ շարունակում մարտը՝ խոցելով մեկ տանկ և շուրջ մեկ տասնյակ թշնամու զինվորներ: Նա վերջին նռնակով իր հետ պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը:

                  

                                                                 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում