«Դալմա գարդեն մոլի» շենքում խնդիրներ չեն հայտնաբերվել

ԼԼիլիթ Դանիելյան

Հունվարի 9-ին «Դալմա գարդեն մոլի» տնօրինությունը շուրջ 40 րոպե շենքում ցնցումներ նկատելուց հետո ոչ միայն տարհանեց բոլորին, այլև անվտանգության նկատառումներով 10 օր դռները փակ պահեց, օժանդակելով, որպեսզի պատկան մարմինները բոլոր հնարավոր վարկածներն ուսումնասիրեն:

Շատ չանցած՝ ԱԻՆ-ից հայտարարեցին, որ երկրաշարժի տարբերակը բացառվում է, իսկ ցնցումներ են առաջացրել շենքի տանիքում տեղադրված օդափոխության համակարգի սարքավորումները:

Խնդիրը մինչև վերջ հասկանալու համար, սակայն, «Դալմա գարդեն մոլի» տնօրինությունը նույնիսկ Մոսկվայից համապատասխան մասնագետներ հրավիրեց, և պարզվեց, որ շենքը որևէ կառուցվածքային, կամ այլ խնդիր չունի:

«Դալմա գարդեն մոլն» արդեն գործում է և, ըստ ամենայնի, այլևս անհանգստանալու կարիք չկա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում