Եղունարք գետի աղտոտման և ձկների զանգվածային անկման պատճառները պարզ կդառնան մի քանի օրից

ՎՎահե Կոստանդյան

Անկած ձկներին Նարեկ Գրիգորյանը հայտնաբերել է հունվարի 16-ի կեսօրից հետո, հերթական կերակրման ժամանակ: Նարեկը պնդում է, որ ջրից վատ հոտ էր գալիս, և այն խիստ փրփրուն էր:

Մի քանի ամիս առաջ որոշել էին ձկան քանակությունն ավելացնելու նպատակով ևս մեկ ավազան կառուցել ու այդ նպատակով Եղունարք գետի ջրից օգտվել: Ցավոք, արդյունքում 150 գրամանոց  4,000 անկած իշխան ունեն:

Ահազանգից հետո Կոտայքի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողները գետից փորձանմուշներ են վերցրել: Գետի աղտոտման և ձկների անկման պատճառները պարզ կլինեն մի քանի օրից: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում