Ryanair-ի Միլան-Երևան չվերթի առաջին ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում

ՎՎարդան Հովսեփյան

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի առաջին ինքնաթիռը: 

Միլանից առաջին չվերթով ժամանած ուղևորներին օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Տաթևիկ Ռևազյանը բարձրացել է օդաչուների խցիկ և շնորհակալություն հայտնել ինքնաթիռի անձնակազմին:

Ավիաընկերությունը դեպի Երևան չվերթ է իրականացնելու նաև Հռոմից, որը կժամանի այս գիշեր:

Նշենք, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիություններ այսօր 4 ժամ տևողությամբ գործադուլ էին հայտարարել, որի հետևանքով հետաձգվել էր չվերթի ժամը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում