Լեզվի կոմիտեի պահանջով 2019-ի ընթացքում 47 վարույթ է հարուցվել

ՀՀովհաննես Վարդանյան

Պատգամավորների, պաշտոնյաների խոսքում բազմաթիվ սխալներ են հանդիպում: Բայց խնդիրը միայն նրանք չեն. որպեսզի հասարակությունը լավ հայերեն լսի ու կարդա, Լեզվի պետական կոմիտեն սկսել է հորդորակների շարք: Կոմիտեի նախագահի խոսքով, միտումը հստակ է՝ նպաստել լեզվի կանոնակարկմանը և գրական հայերենի ճիշտ իրողությունների տարածմանը:

Գնահատելի է, որ լեզուն այսօ՛ր էլ կենդանի իրողություն է դիտարկվում Կոմիտեի դիտանկյունից, և շահագրգիռ քննարկումների արդյունքում ստեղծվում են նոր բառեր, որոնք այսօր գուցե խորթ են հնչում մեր ականջին, բայց վաղը կիրառելի կլինեն բոլորի համար:

Օրինակ՝ «զիփլայն» օտար բառը կոմիտեի քննարկումների և պաշտոնական կայքէջում մեկնարկած քվեարկության արդյունքում դարձել է «ճախրուղի»: Շատ լավ բառ՝ Դավիթ Գյուրջինյանի կարծքով:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում