ԱԻՆ-ը հերքում է Հայաստանում ուժեղ երկրաշարժի վերաբերյալ շրջանառվող լուրերը

ՌՌոզա Խաչատրյան

ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե իբր Հայաստանի տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:

ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, համացանցում շրջանառվող կեղծ տեղեկություններով պայմանավորված, թե ուժեղ երկրաշարժ է լինելու, խուճապ է առաջացել Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում։ Աշխատակիցներն ու այցելուները սկսել են զանգվածաբար լքել շենքը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում