Երևանի 10 վարչական շրջաններում փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են

ԼԼիլիթ Սեդրակյան

Ավարտվել է վերելակների փոխարինման փորձնական ծրագիրը: Երևանի տասը վարչական շրջաններում քսան նոր վերելակներն արդեն գործարկվում են՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Ծրագրի այս փուլի արժեքը շուրջ 190 մլն դրամ է: Այն իրականացվել է հիմնական նախագծի մոդելով: Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ամբողջական նախագիծը

քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում:

Մինչ ամբողջական նախագծի մեկնարկը Երևանի քաղաքապետարանը 2020-ին նախատեսում է ևս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվել են 2020 թ. բյուջեով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում