ՎՎարդան Հովսեփյան

Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Աննա Հակոբյանն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է  «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:

Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Գևորգ Թադևոսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է խնամքի կենտրոնով, զրուցել այնտեղ ապրող երեխաների և հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկինը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած ամանորյա միջոցառմանը, դիտել երեխաների մասնակցությամբ ներկայացումը:

Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թ. Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: «ՍՕՍ մանկական գյուղ» Իջևանը գործում է 2009 թ.-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում