Աղմուկ՝ Մնջախաղի թատրոնին տրամադրված տարածքի շուրջ

ՀՀասմիկ Առաքելյան

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը համացանցում աղմուկ բարձրացնողներից է, որին դուր չի եկել այն փաստը, որ Մնջախաղի պետական թատրոնին տարածք են տրամադրել նախկին Գրապալատի շենքում: Գալստյանը համոզված է, որ Գրապալատը հանրապետական նշանակության հուշարձան է, որին ձեռք տալ չի կարելի: Նաև նշում է, որ ըստ Հուշարձանների մասին օրենքի՝ այդ շենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար  կառավարության որոշում էր անհրաժեշտ:

Նախարարությունից հակադարձում են՝ այն մասը, որում աշխատանքներ են իրականացվում, փաստաթղթերով հուշարձան չի համարվում: Բացի այդ, տարածքում ոչ թե հիմնարար փոփոխություններ են արվում, այլ ամրակայման աշխատանքներ:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում