Աջափնյակի զինկոմիսարիատում փլուզում է տեղի ունեցել. կա 11 տուժած

ՀՀայկարամ Նահապետյան

Փլուզում է տեղի ունեցել Աջափնյակի զինկոմիսարիատում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության հատուկ նշանակության ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 25 քմ): Կա 11 տուժած. բոլորը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

5 քաղաքացի հետազոտվելուց հետո դուրս է գրվել, տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ մնացած 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. վերջիններիս առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում