«Ներուժ» ծրագրին մասնակցելու համար 17 երկրից 47 թիմեր են Հայաստան եկել

ԼԼիլիթ Հարությունյան

Դիլիջանի միջազգային դպրոցում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումն ու Հայաստանում սթարթափ էկոհամակարգի զարգացումը:  

Ծրագիրը կտևի չորս օր, որի ընթացքում արտերկրից ժամանած սթարթափերները հնարավորություն կունենան ծանոթանալ և շփվել հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից և վերջում ներկայացնել իրենց սթարթափը միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից բաղկացած ժյուրիի առաջ՝ մրցանակային ֆոնդից դրամաշնորհ ստանալու նպատակով:  Մրցանակային ֆոնդը կազմում է 80 միլիոն դրամ, որից սթարթափներին կտրամադրվեն  15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ: Այս ամենից բացի՝ ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:  

Տեսանյութում ներկայացված է հայ-հունական անչափ հետաքրքիր մի արտադրանք, որն իրականում շախմատ է տեսողության հետ խնդիրներ ունեցող երեխաների համար: Բնականաբար, այն նույնպես հավակնություն ունի իր բաժինն ունենալ մրցանակին ֆոնդից: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում