Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է Ամանորի միջոցառումներին

ԱԱրևիկ Աբելյան

Երևանի կենդանաբանական այգում սկսվել են Ամանորի նախապատրաստությունները։ Այգին աշխատակիցների և այցելուների ջանքերով տոնական տեսք է ստանում։ Իսկ հիմնական միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17.00-ից։

Այդ օրը կենդանաբանական այգու դռները բաց կլինեն բոլորի առջև. մուտքն անվճար է։ Ծրագրի ընթացքում մանուկները հնարավորություն կունենան մասնակցելու այգում կազմակերպվող ինտելեկտուալ, ճանաչողական և բազմաժանր խաղերին, ստանալու տեսական գիտելիքներ կենդանիների ձմեռման մասին։ Իսկ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաների համար կվարեն հետաքրքիր խաղեր և մրցույթներ։

Ծրագրին հրավիրվել են նաև «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սաները՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից, ‹‹Քայլ առաջ›› հիմնադրամի շահառուները, Երևանի կենդանաբանական այգում անցկացված հիպոթերապիայի մասնակիցները և ‹‹Լուսե›› կենտրոնի սաները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում