Երևանից Վիեննա և Վիլնյուս հնարավոր կլինի հասնել 25 եվրոյով

ԱԱնուշ Մուրադյան

2020 թվականից Wizz Air ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ  ապրիլից կիրականացվի Վիեննա-Երևան և Վիլնյուս-Երևան չվերթերը:  

Wizz Air-ի կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրեաս Ռադոն նշել է, որ տոմսերը կարժենան 25 եվրո և վաճառվելու են միայն օնլայն: «Ուղևորները կարող են առցանց ամրագրումներ անել կամ օգտվել իրենց բջջային հավելվածներից: Եթե դուք ուղեբեռի կարիք չունեք, ապա չպետք է դրա համար վճարեք, նույն սկզբունքով՝ նաև սննդի դեպքում»,- ասաց նա:

WizzAir-ը թռիչքներն իրականցնում է միայն Airbus A 320 և A 321 օդանավերով:

«Մենք չվերթներ իրականացնում ենք կետից կետ և չենք առաջարկում համակցող չվերթներ: Տոմսերը վաճառվում են օնլայն և մարդիկ ստիպված չեն լինի գնալ տուրիստական գործակալություն և այդտեղից գնել տոմսեր», - նշել է Ռադոնը:

Նրա խոսքով՝ ավիաընկերության առավելություններից մեկը նաև այն է, որ սպառողը միայն կվճարի այն ծառայությունների համար, որոնք ուզում է ստանալ:

Խոսելով ընկերության ապագայից՝ Անդրաս Ռադոնն ասել է, որ մի քանի տարի հետո ունենալու են 300 օդանավ և նախատեսում է պատմության մեջ Airbus օդանավի ամենաշատ գնումն իրականացնել:

«Երբ ունենանք 300 օդանավ, 100 մլն ուղևոր կկարողանանք տեղափոխել, կունենանք 10 հազար աշխատակից, տարեկան 2000 նոր աշխատակից: Տարեկան շահույթում ակնկալում ենք 1 մլրդ եվրո», - ասել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում