ԱԺ պատգամավորները հանդես են եկել «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ

ԳԳևորգ Թոսունյան

Տասնամյակների ժողովրդավարական ավանդույթներ ունեցող պետություններում արհմիությունները հսկայական դերակատարում ունեն աշխատավորների սոցիալական, քաղաքացիական իրավունքները երաշխավորելու, պաշտպանելու գործում: Արհմիությունները ուժ են, որի հետ հաշվի են նստում ոչ միայն հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններն ու սեփականատերերը, այլև՝ պետությունը: Սակայն Հայաստանում արհմիությունների գործունեությունը նկատելի չէ, այնինչ բավական լուրջ գումարներ են ստանում աշխատակիցների աշխատավարձերից: ԱԺ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ, որի հիմնական նպատակը հաշվետվողականության, եկամուտների և ծախսերի թափանցիկության ապահովումն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում