Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ ունի. Նիկոլ Փաշինյան

ՄՄայա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների վերաբերյալ։ Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Արցախի թիվ մեկ երաշխավորը մեր զինված ուժերն են: Տարածաշրջանի որոշ երկրներ վարում են ագրեսիվ քաղաքականություն, և Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ՝ ձեռք բերելով նոր սպառազինություն:

Վարչապետը նաև հայտարարել է, որ սպառազինությունը մեզ պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում