Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին

ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան թիմի մի խումբ ներկայացուցիչների:

Նախագահ Սարգսյանը հյուրերին շնորհավորել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակի առթիվ և գնահատելի համարել այն աշխատանքը, որը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի կողմից:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես մարդիկ, համախմբվելով, միավորելով իրենց ուժերը, կարող են հասնել լավ արդյունքների: Ինչպես իր գործունեությամբ ապացուցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, եթե կա կամք, եթե կա սեր, եթե կա կենտրոնացվածություն կոնկերտ խնդրի ուղղությամբ, հնարավոր է շատ բանի հասնել»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախագահին և նախագահի տիկին Նունե Սարգսյանին աջակցության համար՝ համաձայնելով, որ երեխաներն առողջ մեծանալու համար առաջին հերթին սիրո ու հոգատարության կարիք ունեն: 

«Մեր աշխատանքն ուղղված է դրան: Մենք կարևորում ենք երեխաների կրթությունը, սոցիալական պաշտպանությունը, առողջությունը և փորձում ենք հնարավորինս աջակցել թե՛ կառավարությանը, թե՛ ծնողներին՝ երեխաների համար անհրաժեշտ խնամք ու հավասար պայմաններ ապահովելու համար»,- նշել է նա:

Նախագահ Սարգսյանն իր և նախագահական ինստիտուտի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ իր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում