Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ին հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Առավոտյան Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Դիտումներ1













