Ընտանիքն ու հայրենիքը՝ քրիստոնեական արժեքներ. «Էջմիածին» հանդեսը 75 տարեկան է

ՀՀայկուշ Ասլանյան

Այսօր «Էջմիածին» հանդեսի 75-ամյակի կապակցությամբ Մայր Աթոռում գիտաժողով էր հրավիրվել: Եվ այդ ընթացքում կարևորվել է հատկապես այն հանգամանքը, որ Մայր Աթոռի թե՛ մնացած հրատարակությունները, թե՛ այս հանդեսը մշտապես հանդես են եկել ընտանիքն ու հայրենիքը քրիստոնեական արժեքների համատեքստում ընկալելու և մատուցելու դիրքերից: 

«Էջմիածին» կրոնական, պատմաբանասիրական, հայագիտական ամսագիրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական հրատարակություններից է, լույս է տեսնում 1944 թվականից՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի նախաձեռնությամբ:

Այն լուսաբանում է Մայր Աթոռի միաբանության, ներքին և Սփյուռքի թեմերի եկեղեցական կյանքը, ծանոթացնում Հայաստանյայց առաքելական եկեղեցու նշանակալի իրադարձություններին, անդրադառնում է միջեկեղեցական հարաբերություններին: Նաև տպագրում է Հայոց հայրապետների կոնդակները, շրջաբերականները, քարոզներն ու ճառերը: 

Ի դեպ, ամսագրի առաջին համարը ձևավորել է Հակոբ Կոջոյանը, հաջորդ համարները՝ Տարագրոսը, Գրիգոր Խանջյանը, ճարտարապետ Բ. Արզումանյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում