ՎՎարդուհի Հարությունյան

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմ: Այդ մասին ասված է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։

Պատժամիջոցների ցանկում ներառվել են ռուսական խոշոր՝ Օմսկի և Կիրիշիի նավթավերամշակման գործարանները։ Դրանք կազմում են երկրի նավթի վերամշակման հզորությունների մոտ 13%-ը կամ տարեկան 43 մլն տոննա հումք։

Սահմանափակումներն ազդել են նաև Խաբարովսկի, Օրսկի, Իլսկի, Սարատովի, Նովոշախտինսկի և Սլավյանսկի նավթավերամշակման գործարանների, ինչպես նաև նավթավերամշակման ձեռնարկություններ ունեցող և կառավարող մի շարք ընկերությունների վրա:

Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել Պետերբուրգյան նավթային տերմինալը, մի քանի նավթագազային ընկերություններ:

Սահմանափակումներ են մտցվել նաև ոչ բանկային վարկային կազմակերպությունների՝ ЮMoney-ի և Պետերբուրգի հաշվարկային կենտրոնի նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում