ՎՎարդուհի Հարությունյան

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը բեկումնային նշանակություն ունի. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը բեկումնային նշանակություն ունի. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև նոյեմբերի 19-ին նախատեսվող եռակողմ հանդիպումը բեկումնային նշանակություն ունի, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը:

Մաո Նինի խոսքով՝ Սի Ծինփինը, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանգամանալից մտքեր կփոխանակեն համաշխարհային խաղաղության պահպանման և մեծ տերությունների հարաբերություններում ռազմավարական կայունության ամրապնդման հարցերի շուրջ: Սա կլինի ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը:

Սպիտակ տունը և Կրեմլն ավելի վաղ հաստատել էին, որ երեք ղեկավարները կհանդիպեն Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն էլ հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցելու ապամիջուկայնացման ցանկացած ջանքի, եթե նման նախաձեռնություն լինի եռակողմ հանդիպման արդյունքում:

Վաշինգտոնից ավելի վաղ հայտնել էին, որ նախագահ Թրամփը կարող է բարձրացնել միջուկային սպառազինությունների կրճատմանն ուղղված ջանքերի հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում