ԵԱՏՄ-ից ստանում ենք ավելի քիչ օգուտ, քան տալիս ենք. Պապոյան

ԵԱՏՄ-ից ստանում ենք ավելի քիչ օգուտ, քան տալիս ենք. Պապոյան

Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ անդամ, քանի դեռ մեր պետությունը դա ճիշտ է համարում, ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ժամանակին Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է խայտառակ պայմաններով, ինչի հետևանքով ԵԱՏՄ-ից ստանում ենք ավելի քիչ օգուտ, քան տալիս ենք։ Ըստ Պապոյանի՝ այսօր ԵԱՏՄ երկրները համաձայն չեն Հայաստանի մասնաբաժնի ավելացման գաղափարի հետ։

«Հայաստանը ոչ թե պետք է 450 տա, 250 ստանա, այլ արդարն էն է, որ Հայաստանը պետք է 900 ստանա։ Մենք արդեն շատ վատ վիճակում ենք։

Մեր բանակցողներն էն ժամանակ ՀՀ տնտեսական շահը չեն պաշտպանել։ Այ հենց դա է հարցը, երբ որ ՀՀ ժողովրդի և պետության շահը որոշ շրջանակներ տասնամյակներ շարունակ գցել են գետնին, ինչ է թե ինչ-որ տեղ իրենց գլուխը շոյեն»,– ասել է Պապոյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում