Յաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի Հայաստան․ Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Սպիրիդոն Բեկասի հետ

Յաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի Հայաստան․ Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Սպիրիդոն Բեկասի հետ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Յաննինայի Առևտրի պալատի նախագահ Սպիրիդոն Բեկասի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը ։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի դիվերսիֆիկացվող տնտեսական քաղաքականությունը և այդ համատեքստում ընդգծել է Հունաստանի դերը որպես տնտեսական կարևոր գործընկեր։ Դեսպանն ընդգծել է, որ Հունաստանի տարբեր շրջանների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտություն է զգացվում՝ ընդգծելով, որ ոչ միայն Հունաստանը կարող է իր որոշ արտադրատեսակների համար սպառման շուկա գտնել Հայաստանում, այնպես էլ՝ հակառակ ուղղությամբ նման զարգացման հնարավորություններ կան։

Սպիրիդոն Բեկասը նշել է, որ Էպիրուսի տարածաշրջանը Հունաստանի գյուղատնտեսական արտադրանքների առավել պահանջված շրջաններից է և հետաքրքրված է նաև արտաքին շուկաների հետ փոխհարաբերությունների մետ մտնելու հեռանկարով։ Նա հավելել է, որ առաջիկայում ճանաչողական այց կկազմակերպի Հայաստան իրենց տարածաշրջանի գործարարների հետ և փոխշահավետ հարաբերություններ կփորձեն հաստատել հայ գործարարների հետ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում