ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:
Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է «Եվրոպայի ապագան» խորագրի ներքո:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:












